Արցախում ալյուրի պարկերի պակաս կա

Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետեւանքների հետ՝ ԱՀ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում ,որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու ,հացի արտադրամասեր տեղափոխելու ,ինչպես նաեւ պահեստավորելու համար։

«Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության եւ ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում եւ հորդորում ենք ` բոլոր այն քաղաքացիները ,ովքեր ունեն եւ կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր , դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն 097 11 66 08 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել