Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը՝ Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակի մասին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքների վերաբերյալ։
Արայիկ Հարությունյանը խոսել է ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ հնարավորինս բաց անդրադառնալով վերջին շրջանում հանրության բարձրացրած հարցերին։
«Առաջիկայում նախագահը նախատեսում է քաղաքական շրջանակների հետ խորհրդակցություններ սկսել՝ հետագա անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով»,- ավելի վաղ հայտնել էր ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։