Մեկ անգամ ևս նայեք, տեսնու՞մ եք հղի կին է վատացել է․ Արցախը 221 օր է շրջափակման մեջ է

Ֆեյսբուքյան օգտատեր Դիանա Սարգսյանը, որն աշխատում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունում, գրել է․

«Արցախը գուցե և ապրում է, իսկ մարդի՞կ.
Մարդիկ ապրում են՝

  • գրաֆիկով կամ էլ գրաֆիկներով
  • հերթերի մեջ
  • անվերջ քաոսի ու անորոշության մեջ
  • հոգեբանական բռնություն
  • ուժասպառ են
  • սոված,
  • նյարդային

և որ ամենակարևորն է, մարդիկ հոգնել են…
Հոգնել են այն ամենից ինչ շրջապատում է մեզ, բայց մեր հողից էլ հեռանալ չենք ուզում։

Երբեմն ուզում ենք լիաթոք ծիծաղել, հետո հիշում ենք, որ հազարավոր երեխաներ զրկված են ամեն ինչից, բժշկությունից մինչև կերակուր։
Հիշում ենք, որ հղիները հնարավորություն չունեն հետազոտվել այնպես, ինչպես կարգն է…

Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա.. բոլորը փորձել են իրար տեղ տալ ։
Մեկ անգամ ևս նայեք, տեսնու՞մ եք կին է վատացել է։

Նրան օգնում են բոլորը, չեղածից օգնում ու փորձում են ոտքի կանգնեցնել, նախ հղի կնոջը, ապա նաև Արցախը»,-նշել է նա:

——————-

Նշենք, որ Արցախը 221 օր է շրջափակման մեջ է։

Արդեն 221 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել