Հուլիսի 21-ին, ժամը 11:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են քաղաքի էլեկտրական շչակները:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հուլիսի 21-ին` ժամը 12:00-ին, Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Հուլիսի 21-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: