Գերմանիայի ոստիկանությունը խուզարկել է Anonymous ցանցահենային խմբավորման անդամների բնակարանները:
“Spiegel Online” լրատվական կայքի հաղորդմամբ` ոստիկանները նրանցից առգրավել են համակարգիչներ, քարտերից տվյալների ընթերցման սարքեր, բջջային հեռախոսներ:
Ըստ ոստիկանության տվյալների` Anonymous ցանցահենային խմբավորման անդամների բնակարանների խուզարկման պատճառը եղել է 2011 թվականի դեկտեմբերին GEMA գերմանական հեղինակային իրավունքների պաշտպանության կազմակերպության սերվերի վրա կիբերհարձակումը։