«Աքորու առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հունիսի 20-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Աքորի գյուղի բնակչի այցելությանը օրը 12․06․2023թ և ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Լ․ Վարդանյանի կողմից 16․06․2023թ․ ուսումնասիրության օրը աշխատանքից ուշանալու «Աքորու առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աղունիկ Հակոբյանի նկատմամբ կիրառել «նկատողություն» կարգապահական տույժը»։

Աղունիկ Հակոբյանին հանձնարարվել է հետագայում բացառել նմանատիպ դեպքերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել