Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը

Երևան քաղաքում՝ հունիսի 13-ին կեսօրից հետո, 14-15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հունիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի և 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Հունիսի 13-18-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել