Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցվել է. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքին։ Նա հիշեցրեց, որ այն կառուցում են, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տան՝ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա ազգն է:

«Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետրը կառուցվել է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, որ թույլտվություն վերցնենք։ Հատիսի գագաթին թույլ չեն տվել, կողքն են տվել: Այնտեղ 4000 տարի առաջ ինչ-որ ամրոց է եղել: Ես գումար եմ փոխանցել, որ գան հետազոտեն, եթե կապացուցեն, որ ամրոց է եղել, ամրոցն էլ կվերականգնեմ: Ամբողջ աշխարհը դրան սպասում է, երևի 2024 թվականին բացումը կանենք արձանի», – նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել