Վթարային ջրանջատումներ՝ մինչև 12 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 23-ին․

-ժամը 09:50-19:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Շինարարների, Վ.Համբարձումյանի, Երկրաբանների, Ազատության, Ջերմուկի խճ. փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Սևանի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա, Բատիկյան, Մեծարենցի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել