Երեկ՝ հերթական անգամ, ադրբեջանական թեզերը 100 տոկոս կրկնելով՝ դավաճանական հայտարարություններ էին հնչում, հայրենիքի հատվածները թշնամուն հոժարակամ հանձնելու մասին հայտարարություններ էին հնչում: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորն առանձնացրեց ԱԺ օրակարգում ընդգրկված մի հարց՝ «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը։
«Պարզ ասած՝ դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին է։ Երբ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների աշխատավարձը բարձրացնելն ատեստացիայով է, շուրջ 3000 հարց պետք է անգիր անի զինվորականը, որ աշխատավարձը բարձրացվի, այսպես քննիչների աշխատավարձն ուզում են բարձրացնել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։