Ադրբեջանի ԱԱԾ-ն գործողություններ է անցկացրել, որոնց շրջանակներում իրենց բնութագրմամբ ձերբակալվել են մարդիկ, որոնք աշխատել են Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին․ ադրբեջանագետ

Ադրբեջանի ԱԱԾ-ն գործողություններ է անցկացրել, որոնց շրջանակներում իրենց բնութագրմամբ ձերբակալվել են մարդիկ, որոնք աշխատել են Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

««Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1980 թ. ծնված Ահմեդով Ռաշադ Ահմեդ օղլին: Նա կասկածվում է պետական դավաճանություն կատարելու և Ադրբեջանի տարածքում ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ ծրագրելու մեջ: Մյուս ձերբակալվածը դա Ռովշան Ամիրովն է»:

Տարածված տեսանյութում նշվում է, թե իբրև ՀՀ հատուկ ծառայությունները Ահմեդովին և այլ մարդկանց կարգադրել են ադրբեջաներենով տեսանյութեր պատրաստել ու տարածել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Նաև նշվում է, որ նա համագործակցել է ԵՊՀ ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի հետ:

Ուշագրավ է, որ ամենաշատը ՀՀ-ի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Ադրբեջանում խոսում է Իլհամ Ալիևը: Եթե Ադրբեջանի ԱԱԾ-ն պահի ձերբակալման այս տրամաբանությունը և պատժի նրանց, ովքեր խոսում են պատերազմի նախապատրաստումից, ապա կպարզի Ադրբեջանի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ հատուկ ծառայությունների օգտին է աշխատում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել