Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝
1. Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (այսուհետ` ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում՝ առաջարկություններ և գործողությունների ծրագիր, իսկ վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը»։
Կազմը՝
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար),
- ՀՀ վարչապետի խորհրդական,
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ,
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
- ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ,
- Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության խորհրդական,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակից,
- ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության տեխնիկական ապահովման վարչության ապահովման 1-ին բաժնի գլխավոր մասնագետ,
- ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ,
- ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ։