Նախորդ տարվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10,362 քաղաքացի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հայտնում է․

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակը հանրապետությունում 2022 թ․ 4-րդ եռամսյակում կազմել է 12.7 %, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․0 տոկոսային կետով։ Միաժամանակ, գործազրկության մակարդակի նախնական ցուցանիշը 2022 թ․ կազմել է 13․0 %, որը 2021 թ․ համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխում ենք 122-ը՝ նպատակ ունենալով կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները։

Նախորդ տարվա ընթացքում նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10,362 քաղաքացի։ Աշխատանքի տեղավորված անձանցից 8,685-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներ։

Շնորհավոր աշխատանքի ու աշխատավորի օրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել