Քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի գլխավոր մաշկավեներաբանի կոչում է շնորհվել Սահակ Հակոբյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել Երևան քաղաքի գլխավոր մաշկավեներաբանի կոչում շնորհելու մասին։

Որոշման ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով առողջապահության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, մասնագիտական ունակությունները, երկար տարիների աշխատանքային փորձը․

Երևան քաղաքի բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների նեդրմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով՝ Սահակ Աշոտի Հակոբյանին շնորհել Երևան քաղաքի գլխավոր մակշավեներաբանի կոչում»։

Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը՝ Կարեն Բաբայանին Երևան քաղաքի գլխավոր մաշկավեներաբանի կոչում շնորհելու մասին։

Հավելենք նաև, որ մաշկաբան Սահակ Հակոբյանը 2000-2006 թթ․ սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (Ընդհանուր բժշկության ֆակուլտետ), 2006-2008 թթ․ ԵՊԲՀ Մաշկաբանության և ՍՎ ամբիոնում, կլինիկական օրդինատուրա, 2020-2021 թթ․՝ Բիզնես վարչարարության մագիստրոսական ծրագիր (Executive MBA)։

Այժմ նա ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի ընդհանուր գծով փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցնում,  ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի բժիշկ մաշկավեներաբան, ՀՀ Կառավարության որոշումներով կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մաշկաբանության և ՍՎ ամբիոնի դասախոս։

Սահակ Հակոբյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել