Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն սկսել է հանրային տեղեկատվական կրպակների՝ «Դատալեքսի» տեղադրման գործընթացը նաեւ ԴԱՀԿ մարզային բաժիններում եւ բաժանմունքներում: ԴԱՀԿ լրատվական ծառայության փոխանցմամբ` «Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային եւ բովանդակային թափանցիկություն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական վարույթի վերաբերյալ:
Համակարգի ներդրման արդյունքում կատարողական վարույթի կողմերը հնարավորություն կունենան առցանց համակարգով հետեւել վարույթի ընթացքին, ինչպես նաեւ պարտապան հանդիսացող կողմը կկարողանա մուծումներ կատարել հանրային տեղեկատվական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը: