Ռումինիայի հարավ-արևմուտքում փետրվարի 14-ին գրանցվել է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի ֆիզիկայի զարգացման հետազոտությունների ռունինական ազգային ինստիտուտը:
Ըստ աղբյուրի՝ Ռումինիայի սեյսմոլոգները փետրվարի 13-ին արդեն գրանցել էին 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գորջ կոմսությունում է:
«Փետրվարի 14-ին` ժամը 15.16-ին, 40 կմ խորության վրա 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է ինստիտուտի կայքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժը զգացվել է ոչ միայն Ռումինիայի մայրաքաղաքում, այլև հարևան Մոլդովայում: