Երուսաղեմում հայերի վրա հարձակումները իրականացրել են մի քանի ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը. Իսրայելի դեսպան

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը․

«Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հավատարիմ է բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը»։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման:

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը հունվարի 29-ին տեղեկացրել էր, որ Երուսաղեմում նաև փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել