Կառավարությունը հունվարի 26-ի նիստին որոշում կընդունի Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Նիստի օրակարգի մեկ այլ հարցով որոշում կընդունվի նոր մարզպետ նշանակել։
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 25-ին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։