Բրնձի այն տեսակը, որը չի համապատասխանել համապատասխան ցուցանիշներին, արգելվել է պահեստներից մատակարարել Արցախի խանութներին

Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են․

«Ինչպես երեկ հայտարարվել էր, որ հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ, իսկ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա, հայտնում ենք, որ նմուշառված բրնձի բոլոր տեսակները ֆիզիկոքիմիական ցուցանիշները` խոնավություն և թթվայնություն համապատասխանում են սահմանված նորմերին, իսկ այն տեսակը, որը համային հոտային ցուցանիշները չի համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։

Հարգելի հայրենակիցներ հայտնում ենք,որ ներկա պահին խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի։

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել