Հրդեհ Ադոնցի փողոցի շենքերից մեկում. 20 բնակիչ տարհանվել է

Հունվարի 20-ին, ժամը 17։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

Հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի թիվ 6/5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Դ․ Մ․, ծնված 1959 թ․)։

Փրկարարները տարհանել են շենքի 20 բնակչի, այդ թվում 4 երեխայի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։55-ին։ Բնակարանը (47 քմ) ամբողջությամբ այրվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել