Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 18-ին որոշում է ընդունել, որում ասվում է.
«1. Հանրապետության նախագահին առաջարկել Ռոման Վազգենի Սմբատյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Ռոման Վազգենի Սմբատյանի՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած»:
Նշենք, որ Ռոման Սմբատյանը 2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-112-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: