ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվել է, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատում Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները` նկատի ունենալով օրեր առաջ տեղի ունեցած նիստը: «Ինչպիսի՞ն է Հայաստան-Վրաստան հարաբերությունների ընթացքը»,- հարցրել է պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ 2022 թվականին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները բավականին տպավորիչ են եղել: 2019 թվականին Վրաստանի վարչապետի այցի ժամանակ երկու երկրների վարչապետները խնդիր են դրել այդ ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի, ինչին, ըստ Նիկոլ Փաշինյանի, հաստատաբար մոտեցել կամ հատել ենք: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված:
Մանրամասները` տեսանյութում: