«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 10:00-ից մինչև 20:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ռայնիս, Գոգոլ փողոցներն ամբողջությամբ, Ռուբինյանց- Կ․Ուլնեցի մայրուղին, Ռուբինյանց 18-28 համարները իրենց կոտորակներով, Նորաշխարհյան, Շովրոյան փողոցները, Մյասնիկյան պողոտայի իրավաբանական բաժանորդները և առանձնատները։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: