Վթարային ջրանջատում Երևանում և Բերդում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 13-ի ժամը 17:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 17:00-ն կդադարեցվի Բերդ քաղաքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 13-ին ժամը 17:30-24:00-ն կդադարեցվի Ճառագայթային Ա-Վ զույգ համարների, Զ.Անդրանիկի Բ-2 թաղամասի 1-6, 89/3-139/1, Իսակով 26-36/7 շենքերի ջրամատակարարումը:

Հունվարի 13-ին ժամը 17:00-21:00-ն կդադարեցվի Դավիթ Բեկ փողոցի և Մոլդովական 1-178 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել