Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը 20 օր է փակված է։
Արցախում քայլերթ է իրականացվել Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարից դեպի Ստեփանակերտի Զինվորական պանթեոն ։
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Լուսանկարները հրապարակվել են հեղինակի՝ Դավիթ Ղամբարյանի թույլտվությամբ։