Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը․
«Սիրելի հայրենակիցներ,
Ժամեր անց հրաժեշտ կտանք 2022 թվականին, որը և՛ կորուստներով, և՛ ձեռքբերումներով առանձնացած տարի էր: Մենք ցույց տվեցինք, որ դեռ ունակ ենք պայքարել և տարեց տարի կազդուրվում ու ամրանում ենք:
Ինձ համար առանձնահատուկ էր այս տարին նաև նրանով, որ ստանձնեցի իմ ծննդավայր Երևանը զարգացած և ժամանակակից մայրաքաղաք դարձնելու պատասխանատու և պատվավոր աշխատանքը:
Մենք միասին շատ ջանք ունենք ներդնելու այստեղ, քանի որ Երևանը բոլորիս տունն է, որտեղ ապրում ենք մենք և մեր երեխաները:
Իմ և իմ ընտանիքի անունից մաղթում եմ տոնական ջերմություն մեր քաղաքի, մեր հայրենիքի և յուրաքանչուր հայի ընտանիքներին: Թող մեզ տրված փորձությունները միշտ հաղթահարելի լինեն և ավելի ամուր ու իմաստուն դարձնեն մեզ:
Շնորհավոր լինի բոլորիս Ամանորը»: