Գործարար Գրիկո Դարաչյանն իր «Lexus-470» ավտոմեքենայով անցնելիս է եղել «Օլիմպ-պարկ»-ի մոտով, երբ նրան է հավասարվել մի սեւ մոտոցիկլետ: Life News-ի հաղորդմամբ՝ մարդասպանը հանել է ինքնաձիգը եւ եւ մի քանի անգամ կրակել գործարարի մեքենային: Ստացված վնասվածքներից Գրիկո Դարաչյանը տեղում մահացել է` նախքան բժիշկների ժամանելը:
Հանցագործության վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ խումբը: Քննությունը չի բացառում, որ սպանությունը պատվերով է եւ կապված է նրա գործունեության հետ: