Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-24-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 19-ի երեկոյան, 20-ին գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 19-20-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: