Էրիկ Ալեքսանյանը իր ներկայացուցիչների հետ դուրս եկավ դատարանից

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը իր ներկայացուցիչների հետ դուրս եկավ դատարանից: Նրա ձերբակալության առավելագույն ժամկետը լրացել է, և նա ազատ է արձակվել, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում շարունակվում է նրա կալանքի միջնորդության քննությունը։

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն լռեցնելու փորձ են անում:

«Կատարել եմ փաստաբանի իր պարտականությունը և ինձ համար պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ գործողություններով եմ օժանդակել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին»,-նշեց նա:

Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ քննչական դեպատամենտը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

Պաշտոնատար անձը, որի մասին նշվում է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է։

ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել