Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել

Այսօր հարձակման է ենթարկվել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, որ տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 11։45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոց 16/2 հասցեի մոտից մարմնական վնասվացքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ն։

«Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին»,-նշվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմի անդամներին, ինչպես նաև ընդդիմությանը քննադատող քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը հարձակման է ենթարկվել։

Էդգար Ղազարյանը Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։ Գլխի հատվածում ունի վնասվածք եւ հիմա բժշկական կարեր են դրվում։

Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Էդգարի վրա իր տան շքամուտքում հարձակվել են երկու տղամարդ, որոնց Էդգարը չի ճանաչել»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել