Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում վերահրապարակել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ու գրել.
«Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրերի ստեղծում»։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
«Ըստ պաշտպանական գերատեսչության, այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,-նշվում է հաղորդագրության մեջ։