ԱԱԾ քննչական դեպատամենտը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան. Էրիկ Ալեքսանյանի փաստաբան

ԱԱԾ քննչական դեպատամենտը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին հայտնում է Էրիկ Ալեքսանյանի փաստաբանը։

«Դեռևս նյութերը չեմ ստացել, բայց, հիմք ընդունելով առաջադրված մեղադրանքը և օբյեկտիվ իրականությունը, վստահաբար պնդում ենք , որ գործ ունենք բացառապես հերյուրանքների հետ։

Հորդորում եմ ապատեղեկատվություն ՉՏԱՐԱԾԵԼ, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ նախաձեռնված քրեական վարույթը ԿԱՇԱՌՔԻ ՀԵՏ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒՆԻ»-նշել է նա։

———————

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել