ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հայ անվանի հետախույզների մասին։
«Ուղիղ մեկ տարի առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը նախաձեռնեց հայ անվանի հետախույզներին ու հակահետախույզներին նվիրված իր ֆեյսբուքյան էջը: Ճիշտ է, հրապարակումների առումով այն առանձնապես հարուստ չէ, սակայն դրա համար քիչ չեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները` սկսած փոքրիկ աշխատակազմից, հերոսների կյանքի ու գործունեության առանձին դրվագների ժամանակային սահմանված տիրույթում գաղտնազերծ չանելու արգելանքից մինչ նրանց անձի ու կերպարի անհարկի գեղարվեստականացումից խուսափում:
Շարքն իր հերթին ծնունդ տվեց միության գործունեությունը լուսաբանելիք գրքում տեղ հատկացնել մեր այս օրերում ապրող ու գործող անվտանգության աշխատակիցներին: Ճիշտ է, այստեղ էլ նույն բարդություններն են, սակայն գտնված է նյութը շատ ավելի շահեկան ներկայացնելու ձևը, ինչը հնարավորություն է տալիս նաև մեկ այլ կողմից ծանոթանալ անտեսանելի ճակատի մեր մարտիկներին: Ասենք, որ գրքի տեսքով այդ հանդիպումը հեռու չէ, իսկ մինչ այդ ծնունդդ շնորհավոր, մեր ֆեյսբուքյան շարք»: