Վարչապետի որոշմամբ հաստատվել է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել,

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 1 հավելվածի II բաժինը՝

1. Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու նպատակով ձևավորել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդ (այսուհետ` Մշտադիտարկման խորհուրդ):

2. Հաստատել Մշտադիտարկման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի»։

  • Վարչապետ (Մշտադիտարկման խորհրդի նախագահ),
  • Արդարադատության նախարար,
  • Արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
  • Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (համաձայնությամբ),
  • Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ),
  • Գլխավոր դատախազ (համաձայնությամբ),
  • Ազգային ժողովի պետական – իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ),
  • Դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ),
  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (համաձայնությամբ),
  • Քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ),
  • Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ,
  • Արդարադատության ակադեմիայի ռեկտոր (համաձայնությամբ),
  • Փաստաբանների պալատի նախագահ (համաձայնությամբ),
  • Ս. Դիլբանդյան – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ
    (համաձայնությամբ),
  • Թ. Շաքարյան – Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ),
  • Ա. Սաքունց – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
    (համաձայնությամբ),
  • Հ. Հարությունյան – «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ):
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել