ԱլԳ անդամ երկրի նման գործելաոճը արմատապես հակասում է ԱլԳ ստեղծման ժամանակ հռչակված արժեքներին և սկզբունքներին. ԱԳ փոխնախարար

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների առցանց հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։

Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումները լրջագույն մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության տարածաշրջանում, որի ազդեցությամբ փոխվում է նաև Երոպական անվտանգության ճարտարապետութունը։ Նա ընգծել է, որ Եվրոպական միության անդամ երկրներն ու Արևելյան գործընկեր պետությունները պետք է ջանքեր գործադրեն՝ պահպանելու առկա ձեռքբերումները և նոր բովանդակություն հաղորդելու Արևելյան գործընկերության ձևաչափին։

Նախարաի տեղակալն անդրադարձավ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիային, նշելով, որ ԱլԳ անդամ երկրի նման գործելաոճը արմատապես հակասում է ԱլԳ ստեղծման ժամանակ հռչակված արժեքներին և սկզբունքներին։ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել