Հայտնի խաղամոլ Ալիևին հաղթելու միակ իրական տարբերակը․ Արմեն Պետրոսյան

Ադրբեջանի հետ կապված քաղաքական հաշվարկներում բազմաթիվ օբյեկտիվ գործոններից (տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակ, առանձին խաղացողների շահեր և այլն) բացի, սկզբունքային նշանակություն ունի երկրի նախագահի՝ Իլհամ Ալիևի մարդկային տեսակը, անձնական հատկանիշ-թուլությունները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Չափազանց կարևոր է հասկանալ, որ հղփացած կյանքով ապրած, ժամանակին հայտնի մոլի խաղամոլ թշնամական պետության ղեկավարը, որին հայրը փորձում էր ստիպողաբար արգելել մոլեխաղերից, Ադրբեջանի ղեկը ստանձնելով՝ տարիներ շարունակ նաև ներքին և արտաքին քաղաքականությանն է խաղի վերածել և հիմնականում կարողացել է չպարտվել։ Նա երկիրը վերածել է սեփական «դրամապանակի», իսկ տարածաշրջանը և ոչ միայն՝ մի մեծ խաղատախտակի։

Եվ ներկայում, երբ աշխարհը, նաև տարածաշրջանը եռում է բազմաշերտ զարգացումներով, հայտնի խաղամոլի մոտ գրգռվել է անհաղթահարելի կիրքը, մոլուցքը՝ անընդհատ խաղալու, խորանալու, առավելագույնս հաղթելու։ Դրան որոշակիորեն նպաստում է նաև ընդդեմ կանգնած հիմնական հակառակորդի՝ Հայաստանի պարտված վիճակը և ներքին ու արտաքին ռեսուրսներով դիմադրողականությունը վերկանգնելու անհաջող փորձերը։

Ուստի, նաև վերոնշյալի համատեքստում կարծել, թե խաղամոլին բնորոշ անկառավարելի զգացողություններով Ալիևին հնարավոր կլինի կանգնեցնել նման աշխարհաքաղաքական իրավիճակում փոխզիջումային տեքստերով պայմանագրերով կամ այլ նմանատիպ գործիքակազմով, սխալական է։

Որքան էլ պարադոքսալ կարող է թվալ, բայց խաղամոլ Ալիևին հաղթելու միակ իրական տարբերակը նրան իր քաշից առավել ու կրքաշատ «աշխարհաքաղաքական խաղի» մեջ ներքաշելն ու նրան «խմբային քավության» օբյեկտ դարձնելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել