Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուրախ եմ տեղեկացնել, որ նոր բեռնատարները և ջրցան մեքենաները արդեն ժամանեցին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկ:
Այսուհետ այլևս չեն լինի ավտոպարկի մաշվածության պատճառով առաջացող խնդիրները և կանաչապատման և բարեկարգման ծրագիրը կընթանա շատ ավելի արագ։
Բեռնատարները ոլորտի կարիքներին կծառայեն տարվա բոլոր եղանակներին»։
