Ձոնիկ Մարգարյանը նշանակվել է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով, «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը։

Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքից, Ձոնիկ Մարգարյանը հաղթահարելով Արդարադատության նախարարության «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

«Մարգարյանը 2021 թ.-ից իր մասնագիտական ներուժն ու գիտելիքները ներդրել է Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների զարգացման գործում։

2021 թվականին «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի ապրիլից հանդիսացել է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

Շնորհավորում ենք պարոն Մարգարյանին եւ մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն եւ ներուժ՝ շարունակելու իրեն վստահված կազմակերպության զարգացման գործը»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ձոնիկ Մարգարյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել