ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունը, թե ականի պայթյունից հայ զինծառայողներ են զոհվել և վիրավորել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը»:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե իբր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի՝ ականի վրա պայթելու հետևանքով զոհվել և վիրավորվել են հայ զինծառայողներ: