Գլխավոր դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին՝ թույլատրել դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Վարչական դատարանի դատավորներից մեկին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։

«Դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ»,- այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվության հարցով դատախազը դիմել է ԲԴԽ՝ կապված հայտարարագրերում հայտնաբերված առերևույթ կեղծ տվյալների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել