Փրկարարները տանիքում հայտնաբերել են քաղաքացու դին, իջեցրել այնտեղից․ ԱԻՆ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 11:58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը (մոտ 60 տարեկան) բարձրացել է տան տանիքը և ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակի նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տանիքում հայտնաբերել են Խ․ Բ․-ի (ծնված 1959 թ.) դին, իջեցրել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել