Փաշինյանի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունները չեն կարող զարգանալ. «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը անդրադարձել է երեկ՝ սեպտեմբերի 16-ին, արտերկրյա դեսպանների այցին՝ թշնամու կողմից ռմբակոծված Ջերմուկ:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, գրել է. «Ջերմուկ է գնացել շուրջ 30 դեսպան, տեսնելու համար Ալիևի հանցագործությունները։ Նրանց կազմում չէ Ռուսաստանի դեսպանը։

Այդ ընթացքում Շանհայան կազմակերպության համաժողովի ընթացքում հանդիպում են Պուտինը, Էրդողանը, Ալիևը, Լուկաշենկոն և այլոք։

44-օրյա պատերազմ կազմակերպած Ռուսաստանը, Արցախն իրենով անելուց հետո (ռուսները Արցախի հարցը անջատեցին հայ-ադրբեջանական հարցից ու ԵԱՀԿ ֆորմատից տեղափոխեցին ռուս-թուրք-հայկական ֆորմատ, իհարկե Նիկոլի ակտիվ մասնակցությամբ) և Արցախից հայոց բանակը քշելուց հետո, այժմ էլ ուզում էր Ալիևի միջոցով Սյունիքում միջանցք բացել իր համար՝ իր գեոպոլիտիկ շահերը սպասարկելու համար, բայց նրան կանգնեցրեց ոչ թե Նիկոլը, այլ հայ զինվորը և ԱՄՆ-Արևմուտքի-Չինաստանի-Հնդկաստանի-Անգլիայի համատեղ հակազդեցությունը։

Մոսկվան, Էրդողանը, Ալիևը կամ Նիկոլը այդտեղ դերակատարություն ունենալ չէին կարող։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցի արդյունքներով պարզ կլինի՝ Նիկոլը շարունակելու է իր աթոռը պահելու համար ծառայել Մոսկվային, թե՞ կգնա արմատական փոփոխությունների արտաքին քաղաքականության մեջ։

Կարծում եմ՝ Նիկոլի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունները չեն կարող զարգանալ, քանի որ մոսկվային հնազանդ ծառայելով նա կպահի իշխանությունը, այլապես պետք է հեռանա։

Նշեմ, որ Նիկոլի հատուկ հանձնարարականների դեսպան Մարուքյանի կարծիքով Ալիևի ագրեսիան միայն ԱՄՆ չի կանգնացրել, այլ բազում այլ երկրներ, այսինքն՝ այս հատուկ դեսպանի կարծիքով ԱՄՆ չի առանձնանում իր կշռով աշխարհում։ Մարուքյանի կարծիքով՝ մեր աշխարհագրությունը ամերիկյանամոտ աշխարագրություն չի և ծաղրում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին/Արցախին օգնելու հեռանկարը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել