Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
