Ցուցարարները պահանջում են պատգամավորներից անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պատգամավորներից՝ անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։

«5165» ազգային պահպանողական շարժում կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանն իր ելույթում նշեց, որ պատգամավորները ասում էին՝ եթե հրապարակներում մեծ զանգված լինի, ապա նրանք անվստահություն կհայտնեն Փաշինյանին․ «Ժողովրդի մեծ մասը ձեզ ընտրել է, որ Նիկոլը չընտրվի, այնպես որ եկեք այստեղ և կատարեք ժողովրդի կամքը, եկեք այստեղ, ստորագրեք այդ անվստահության թուղթը»։

Ազգային ժողովի դիմաց են «Հայաստան» Դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել