Շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման, սանիտարական նորմերի պարտադիր պայմաններն ապահովելու և վերահսկողություն սահմանելու համար Երևանքի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրավոր դիմել էր Երևանի քաղաքապետին:
Այս մասին տեղեկանում ենք Աշոտ Սարգսյանից։
«Համապատասխան վարչությունների կողմից իրականացվում է ամենօրյա հսկողություն նշված խնդրի կարգավորման ուղղությամբ: Մայիս ամսից մինչ օրս կազմվել է թվով 181 վարչական իրավախախտման արձանագրություն, 49 կառուցապատող նախազգուշացվել է կանոնների պահպանման ուղղությամբ ինչպես նաև Երևանի ավագանու կողմից հաստատված հավելվածի պահանջները չպահպանելու համար կազմվել է թվով 97 արձանագրություն»,-նշել է նա։