Օգոստոսի 25-ին, ժամը 14-ին, Սևանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասան դեպքի վայր, հայտնաբերեցին և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։
Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։
31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է
Սևանա լիճը։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: