Աջափնյակի որոշ թաղամասերում գազ չի լինի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Ջանիբեկյան, Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել