«Կասկադի» վերին հատվածում աշխատանքներ իրականացնելու համար ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ․ Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Կասկադ» համալիրի վերին հատվածում՝ անավարտ շինարարության տեղում, ճարտարապետական աշխատանքներ իրականացնելու համար համայնքը տևական ժամանակ բանակցություններ է վարում: Այժմ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Առաջիկայում ծրագրի իրականացման առնությամբ կլինեն առավել մանրամասն քննարկումներ»:

Հիշեցնենք, որ Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել