Ի՞նչ է ապաստարանը և ովքե՞ր կարող են օգտվել ապաստարանի ծառայություններից

Ապաստարանը ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան է, որտեղ նրանք օգտվում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից:

Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ապաստարանը`

1) շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք, հոգեբանական և իրավաբանական օգնություն, սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաև ապահովում է սննդով և հագուստով, իսկ երեխաներին` նաև դասապատրաստմանն անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով տարածություն,

2) անհրաժեշտության դեպքում և շահառուների համաձայնությամբ կազմակերպում է նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելը՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար:

Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը՝ շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ` հաշվի առնելով նրանց անվտանգության համար սպառնալիքների առկայությունը կամ բացակայությունը, նրանց` ինքնուրույն կամ այլ անձի հետ համատեղ բնակվելու հնարավորությունը և այլ վերաբերելի հանգամանքներ՝ որպես պարտադիր պայման դիտելով ապաստարանում մնալու՝ շահառուների համաձայնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել