Բեռնատարների վարորդները փակել են Սիսիանի ճանապարհը և բողոքի ակցիա են իրականացնում

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են իրականացնում, ինչի հետևանքով մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել։

Վարորդները դժգոհ են ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք այդ ճանապարհահատվածում տեղադրվել են մի քանի օր առաջ։ Եթե բեռնատարների բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։

Հիշեցնենք, որ նույն բողոքով վարորդները մայրուղին փակել էին նաև մի քանի օր առաջ, նրանք հանդիպել էին ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի հետ ու առաջարկներ ներկայացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել